Նոյեմբերյանի համայնքապետին ազատ են արձակել ՀԿԿ-ում հարցաքննությունից հետո

Նոյեմբերյանի համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Աղաբաբյանին Հակակոռուպցիոն կոմիտեում (ՀԿԿ) հարցաքննությունից հետո ազատ են արձակել, հայտնել է կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում։

Այլ մանրամասներ նա չի ներկայացրել։

Օգոստոսի 31-ին Armenia Today-ին հայտնել էին, որ Աղաբանյնաը ձեռբակալվել էր։ «Նախաքննության շահերից ելնելով»՝ գերատեսչությունն այլ մանրամասներ չէր հայտնել։

Leave a Comment