Փաշինյանն ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի հետ քննարկել է TRIPP-ի իրականացման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման ընթացքը, հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից:

Կողմերն ընդգծել են TRIPP նախագծի դերը հաղորդակցությունների ապաշրջափակման և զարգացման գործում: Այդ համատեքստում, մտքեր են փոխանակվել նախագծի իրականացման ընթացքի և առաջիկա ծրագրերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին, կարևորվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը:

Հանդիպմանը ներկա էր նաև TRIPP Development LLC-ի նախագահ Կոնստանտին Սոկոլովը։

TRIPP նախագծի իրականացման հետագա քայլերը Փաշինյանն օգոստոսի 31-ին քննարկել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը քննարկել էին նաև խաղաղության օրակարագը և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքները։

Երկօրյա այցով Բիշքեկում գտնվող ՀՀ կառավարության ղեկավարը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանը և դրա շրջանակում նախատեսված միջոցառումներին։ Նախատեսվում է նաև նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Leave a Comment