ՈՒսուցիչների օրհնության կարգ

ՈՒսուցիչների օրհնության կարգ

01.09.2026 | 10:37

Սիրելի՛ հավատացյալներ:

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 14:30-ին, Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում կկատարվի ուսուցիչների օրհնության կարգը։

Այս գեղեցիկ ավանդույթը մեր եկեղեցում կատարվում է նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ աղոթելով, որ Տերը զորացնի ուսուցիչներին նրանց պատասխանատու և աստվածահաճո առաքելության մեջ, լուսավորի նրանց միտքն ու սիրտը և օրհնի մեր երեխաների ու պատանիների կրթության ճանապարհը։

Սիրով հրավիրում ենք բոլոր ուսուցիչներին, աշակերտներին և նրանց ընտանիքներին մասնակցելու այս հոգևոր արարողությանը։

Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություններ

Leave a Comment