Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի համաշխարհային պրակտիկայից բացառենք զինվшծ hակամարտությունների ցանկացած հրահրում. Պուտին



Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի համաշխարհային պրակտիկայից բացառենք զինված հակամարտությունների ցանկացած հրահրում: Այս մասին Բիշքեկում  Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:



«Համոզված եմ, որ Բիշքեկում մեր համատեղ աշխատանքը կնպաստի Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում բազմակողմանի փոխգործակցության առաջմղմանը՝ ողջ Եվրասիայի անվտանգության, խաղաղ զարգացման և բարգավաճման ամրապնդման նպատակով:


Այդ կապակցությամբ կցանկանայի հիշեցնել, հարգելի՛ ընկերներ, որ այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրը։ Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի համաշխարհային պրակտիկայից բացառենք զինված հակամարտությունների ցանկացած հրահրում: Մեր աշխատանքը հենց դրան էլ տանում է»,- նշել է Պուտինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment