ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքների, այդ թվում՝ Չինաստանի հետ գլուխ հանելու համար. Վենս



ԱՄՆ-ը, չնայած Իրանի հետ հակամարտությանը, ունի բավարար ռազմական ներուժ՝ աշխարհում առկա սպառնալիքների, այդ թվում՝ Չինաստանի հետ գլուխ հանելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



«Մենք, ակնհայտորեն, բավականաչափ մեծ ենք, որպեսզի հաղթահարենք սպառնալիքներն ամբողջ աշխարհում, ներառյալ Չինաստանը», – Fox News հեռուստաալիքի եթերում ասել է քաղաքական գործիչը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք ինքը չի անհանգստանում, որ զինանոցների կրճատումը և ամերիկյան զինվորականների վրա լրացուցիչ ծանրաբեռնվածությունը կարող է ազդել սպառնալիքներին ԱՄՆ-ի պատասխանի վրա:


Վենսն ավելացրել է, որ ՉԺՀ-ի հետ հակասությունները չեն խանգարի Վաշինգտոնին ձգտել Պեկինի հետ դրական հարաբերությունների։


«Մենք գիտակցում ենք, որ նրանք մեզ համար մրցակից են ներկայացնում, որ նրանք ունեն հավակնություններ, որոնք հակասում են մերին, և մենք ձգտում ենք մեր հարաբերությունները դրական հունով կառուցել», – նշել է ԱՄՆ փոխնախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment