Կրթությունը լուսավորում է մարդկային միտքն ու հոգին. Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը

Կրթությունը լուսավորում է մարդկային միտքն ու հոգին, կերտում ու ձևավորում անձին՝ արդի ժամանակներին և պահանջներին համահունչ գիտելիքներով ծառայություն բերելու կյանքի առաջընթացին ու բարօրությանը, նշված է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ- ի ուղերձում։

«Մաղթում ենք ուժ ու կորով կրթության գործի բոլոր նվիրյալներին՝ իրենց պատասխանատու և գովարժան առաքելությամբ սաների սրտերում ամրապնդելու ուսման հանդեպ նախանձախնդրությունը, զորացնելու նրանց ազգասեր ու հայրենանվեր ոգին։ Ձեզ, սիրելի աշակերտներ և ուսանողներ, մաղթում ենք եռանդ ու ջանասիրություն, որպեսզի գիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին ու ժողովրդին և ուրախություն պատճառեք ձեր ընտանիքներին: «Իմաստությունը պիտի հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճույք գտնի գիտության մեջ»,- խրատում է Սուրբ Գիրքը (Առակներ 2.2)»,- նշված է ուղերձում:

Leave a Comment