«Գիշերը քաղաքապետարանի աշխատողներից էին, թե ով էին, եկել էին, մեզ ահաբեկում էին: Դե որ երեխեքը երեկ քարեր էին նետել, ասում էին` պետքա կամեռաների առաջ ներողություն խնդրեք», – այս մասին 24News-ին ասաց Շիրակի 49 հասցեի բնակիչներից Լիլիթը, որի տնակը ևս երեկ ուզում էին քանդել:
Նրա եղբայրը և քրոջ աղջիկը ձերբակալվել էին:
«Ախպերս երեկ հիվանդանոց է ընկել, տարել են «Էրեբունի» ԲԿ, իսկ քրոջս աղջկան թողել են, եկել է տուն երեք ամսական երեխայի մոտ», – նշեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի 49 հասցեում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով, 2 անձ ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ երեկ վերը նշված հասցե էին այցելել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, ոստիկաններ, որպեսզի քանդեն այդ հասցեում գտնվող տնակները: Բնակիչները քարեր էին նետել նրանց ուղղությամբ, վնասվել էր ոստիկանական մեքենա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: