Հոկտեմբերի սկզբին Հայաստանում կանցկացվի հայ-թուրքական բիզնես-ֆորում – Նորություններ 01.09.2026

Վերջերս Կարսում տեղի է ունեցել շատ հաջողված բիզնես-ֆորում, որտեղ հայկական կողմը ներկայացված է եղել տպավորիչ կազմով։

Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Թուրքական կողմի առաջարկով և մեր համաձայնությամբ նախատեսում ենք հաջորդ բիզնես-ֆորումն անցկացնել Հայաստանում»,- նշել է նա։

Միրզոյանը պարզաբանել է, որ միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի սկզբին։

Leave a Comment