Սպասվում է անձրեւ. Երեւանի ամենաշոգ ու ամենազով սեպտեմբերի 1- ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` սեպտեմբերի 1-ի կեսօրից հետո, հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, որոշ տեղերում անձրեւները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին`հարավարեւելյան եւ արեւելյան`4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։

 Երեւանում կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ եւ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։

Ցերեկը կլինի 27- 29, երեկոյան` 21- 23, գիշերը` 15- 17 աստիճան։

Մայրաքաղաքում ամենաշոգ սեպտեմբերի 1-ն արձանագրվել է 2022 թվականին` 38.7°C, ամենազովը` 1988 թվականին` 9.0°C։

Leave a Comment