Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ՊՆ-ը։
«ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է Հայաստանում իրայանացվող պաշտպանական բարեփոխումները, նաև դրանց շրջանակում ընթացող ԶՈՒ կերպափոխման գործընթացը։
Հանդիպման ավարտին գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին»,-նշված է հաղորդագրության մեջ։