Թրամփը բացահայտել է իր հաջողության գաղտնիքը — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱՄՆ- ին դուր է գալիս բոլորի հետ լեզու գտնել, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդր Թրամփը։

«Մեզ դուր է գալիս բոլորի հետ լեզու գտնել։ Պատճառներից մեկը, թե ինչու եմ ես այդքան հաջողակ, այն է, որ ես բոլորի հետ ընդհանուր լեզու եմ գտնում»,- ասել է նա Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Թրամփն այսպես է պատասխանել լրագրողներին։ Նրանք հարցրել էին, թե ինչո՞ւ է նրա վարչակազմը G20-ի երկրների ֆինանսների նախարարների եւ Կենտրոնական բանկերի ղեկավարներ նիստին հրավիրել Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին։

Մեծ 20- ի ֆինանսական կառույցների ղեկավարների հանդիպումն անցկացվում է օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ի Էշվիլ քաղաքում։ Սիլուանովն այնտեղ հանդիպել է իր ամերիկացի պաշտոնակից Սքոթ Բեսենթի հետ։

ՌԴ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ նրանք քննարկել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցության, ինչպես նաեւ G20-ի շրջանակում փոխգործակցության հարցերը։

Leave a Comment