Առողջապահության նախարարն անդրադարձել է ուղեգրումների ընթացակարգին

Առողջապահության նախարարն անդրադարձել է ուղեգրումների ընթացակարգին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։

«Հաշվի առնելով, որ առողջության ապահովագրության գործարկման դեռևս առաջին փուլում ենք` ինձ համար կարևոր է կիրարկման առաջին այս ամիսներին առաջացած խնդիրների ժամանակին վերհանումը, ձեր դիտարկումները և առաջարկությունները լսելը. սա հնարավորություն է տալու հետագա աշխատանքներն ավելի թիրախային ու ճշգրիտ կազմակերպել»,- նշել է նախարարը:

Քննարկմանը ներկա մասնագիտական համայնքի անդամները ներկայացրել են իրենց ոլորտներում այս ամիսիներին արձանագրված խնդիրները. անդրադարձ է եղել ուղեգրումների կազմակերպման ընթացակարգին:

Տեխնիակական բնույթի խնդիրների լուծման համար նախարարը տվել է հանձնարարականներ, միաժամանակ առաջարկել ասոցիացիներիին լինել ավելի ակտիվ և նախադեպային խնդիրների, առաջարկների դեպքում դրանք գրավոր ներկայացնել քննարկման` ընդգծելով համագործակցության համար գերատեսչության պատրաստակամությունը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment