
«Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը» տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրաժարվեց մեկնաբանել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները. «Ես խնդրում եմ ինձ չդիմել այդ կնոջ հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքով, և ինչ-որ պահից ես դադարել եմ հետևել նրա հայտարարություններին ու ձևակերպումներին։Այդ կնոջ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրականությունը տրամագծորեն հակառակն էր, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի մասով։
Մենք դիմել ենք Ռուսաստանին՝ երկկողմ փաստաթղթերի շրջանակում, և ՀԱՊԿ-ին (երկու անգամ)՝ 4-րդ հոդվածի հիման վրա, և օգնություն ենք խնդրել։
Մենք միջամտություն էինք խնդրում ոչ այն իմաստով, որը ենթադրում է կռվել մեր փոխարեն (Ադրբեջանի դեմ — խմբ.)։ Բայց մենք չստացանք այն օգնությունը, որի վրա հույս ունեինք»: