ՀՀ կառավարությունը նախատեսում է 287 մլն 140.6 հազար դրամ հատկացնել Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար։ Միջոցները կուղղվեն, մասնավորապես, ճանապարհների հիմնանորոգման և ասֆալտապատման, խաղահրապարակի ու ժամանցի կենտրոնի կառուցման, ջրամատակարարման համակարգի վերակառուցման և Վանաձորի մշակույթի պալատի մուտքի թեքահարթակների կառուցման աշխատանքներին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության օգոստոսի 27-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից։
Անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության ««Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություն և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումը պայամանավորված է ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:
2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծով առաջարկվում է 1212 ծրագրի 32001 «ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացում» միջոցառման ՀՀ կառավարության տողից վերաբաշխել և ՀՀ մարզպետների աշխատակազմերին ընդհանուր հատկացնել 287,140.6 հազար դրամ։Այդ թվում՝ ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին` 15,142․5 հազար դրամ, ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ 69,667․9 հազար դրամ, ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմին` 31,985․0 հազար դրամ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին՝ 437․0 հազար դրամ և ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին՝ 169,908․2 հազար դրամ։
ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին առաջարկվում է հատկացնել 15,142․5 հազ․ դրամ,որից՝ 7,604.0 հազ․ դրամ՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի գլխավոր մուտքի վրա թեքահարթակների կառուցման աշխատանքների իրականացման համար։ Թեքահարթակների կառուցման համար արդեն իսկ կնքվել է պայամանգիր «Մոնարխ-7» ՍՊԸ-ի հետ, որը համատեղ գործունեության պայմանագրով գործում է «Այպոշին» ՍՊԸ-ի հետ 7,560․0 հազար դրամ արժեքով (պայմանագիր ՀՀԼՄ-ԳՀԱՇՁԲ-26/35), տեխնիկական հսկողության արժեքը կկազմի՝ 44․0 հազար դրամ (պայմանագիրը գտնվում է կնքման փուլում)։ Հարկ է նշել, որ ծրագիրը ֆինանսավորվում է 2024 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստի թիվ Վ/159-2024 արձանագրության 3-րդ կետի 5-րդ ենթակետի կատարումն ապահովելու նպատակով (Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի գլխավոր մուտքի թեքահարթակի վերականգնման վերաբերյալ)։
7,538.5 հազ․ դրամ՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի ջրամատակարարման արտաքին ջրատար համակարգի վերակառուցման աշխատանքների ծրագրում լրացուցիչ իրականացված աշխատանքների ֆինանսավորման համար։ Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի թիվ 980-Ն որոշմամբ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի ջրամատակարարման արտաքին ջրատար համակարգի վերակառուցման աշխատանքների իրականացման համար արդեն իսկ տրամադրվել է 78,826․6 հազ․ դրամ (պայմանագիր ՀՀԼՄ-ԲՄԱՇՁԲ-25/13-3)։ Վերակառուցման աշխատանքները սկսելուց պարզվել է, որ ջրատարի ուղեգիծը չի համապատասխանում նախագծով նախատեսված ուղեգծին։ Ուսումնասիրության արդյունքում նախագծողի կողմից առաջարկվել է աշխատանքները շարունակել նույն ջրատարի նախագծով նախատեսված նմանատիպ եղանակով, այսինքն՝ ճանապարհի եզրով, վերգետնյա կանգնակների բետոնե հենարանների փոխարեն հողին ամրացված ամրանների ու անկյունակների միջոցով։ Առաջարկվել է նաև խողովակաշարի վերգետնյա անցումներում՝ ելնելով անվտանգության նկատառումներից, ջերմամեկուսիչ պաշտպանիչ շերտը փոխարինել ցինկապատ թիթեղով։
Շինարարական աշխատանքներն իրականացվել են և շինարարի կողմից ներկայացվել է կատարողական ակտ։
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին առաջարկվում է հատկացնել 69,667․9 հազ․ դրամ,որից՝ 41,947.9 հազ․ դրամ՝ ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա բնակավայր մտնող 335 մետր երկարությամբ հատվածի ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար։ Ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար արդեն իսկ կնքվել է պայամանգիր «ԹՐԱՖՖԻՔ» ՍՊԸ-ի հետ 41,502․0 հազար դրամ արժեքով (պայմանագիր ՇՄԱՆՀ-ԳՀԱՇՁԲ-26/1), տեխնիկական հսկողություն համար՝ «ԲԵՍՏ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի հետ 240․0 հազար դրամ արժեքով (պայմանագիր ՇՄԱՆՀ-ԳՀԾՁԲ-26/4), իսկ հեղինակային հսկողության արժեքը կկազմի 205․9 հազար դրամ։ Հարկ է նշել, որ ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի ՀՀ Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում ներկայացված՝ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի 2023 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ թիվ Վ/142-2024 արձանագրության 1.1. կետի ա․ ենթակետի կատարումն ապահովելու նպատակով (Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի և Անի համայնքի ղեկավարի հետ համատեղ քննարկել Անիպեմզա բնակավայրի Երերույքի տաճարի հարևանությամբ շուրջ 300 մետր երկարությամբ ճանապարհի վերանորոգման հնարավորության հարցը և արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել Վարչապետի աշխատակազմ)։
27,720.0 հազ․ դրամ՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրում ժամանցի կենտրոնի կառուցման համար։ Հարկ է նշել, որ «ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրում ժամանցի կենտրոնի կառուցում» ծրագրի կապալային աշխատանքների ձեռքբերման համար հայտարարված ՀՀՇՄԱՀ-ԳՀԱՇՁԲ-26/15 ծածկագրով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «ԱՐՏ ԼԱՅՖ» ՍՊ ընկերության և Ախուրյանի համայնքապետարանի միջև 27․07․2026թ․ կնքվել է պայմանագիր։
ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմին առաջարկվում է հատկացնել 31,985.0 հազար դրամ՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրում խաղահրապարակի կառուցման աշխատանքների համար։ Ընդ որում աշխատանքների իրականացման համար արդեն իսկ կնքվել է պայամանգիր «ՌՈՒՖ» ՍՊԸ-ի հետ 31,500․0 հազար դրամ արժեքով (պայմանագիր ՀՀՍՄԱ-ԳՀԱՇՁԲ-2026/3), տեխնիկական հսկողություն համար՝ «ՌՈՒԲ-ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ՝ 290․0 հազար դրամ արժեքով (պայմանագիր ՀՀՍՄԱ-ԳՀԾՁԲ-2026/8), հեղինակային հսկողություն համար «ՎԻԼՀԱՄ» ՍՊԸ-ի հետ՝ 195․0 հազար դրամ արժեքով (պայմանագիր ՀՀՍՄԱ-ՄԱԾՁԲ-2026/17)։
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին առաջարկվում է հատկացնել 437․0 հազար դրամ՝ Տ-9-23/Տ-9-21/-Արտաբույնք–Հորբատեղ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհի 3,1 կմ հատվածի փլուզված մասի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։ Հարկ է նշել, որ 2026 թվականի մայիսի 25-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կողմից հայտարարված գնման մրցույթի արդյունքում «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պայմանագիր 360.0 հազար դրամ արժեքով (պայմանագիր ՎՁՄ-ԳՀԾՁԲ-31/26), իսկ նախագծի փորձաքննության արժեքը կկազմի 77․0 հազար դրամ։
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին առաջարկվում է հատկացնել՝ 169,908․2 հազար դրամ` ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տ-10-50 /Հ-82/- Վերին Ծաղկավանի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար։ Ընդ որում աշխատանքների իրականացման համար արդեն իսկ կնքվել է պայամանգիր «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի հետ 168,000․0 հազար դրամ արժեքով (պայմանագիր ՀՀՏՄ-ՀԲՄԱՇՁԲ-26/06), տեխնիկական հսկողության արժեքը կկազմի՝ 899․0 հազար դրամ (պայմանագիրը կնքման փուլում է), իսկ հեղինակային հսկողության արժեքը կկազմի 1,009․2 հազար դրամ։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի (հրատապ) համարվող ծրագրերի իրականացումը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի լրացուցիչ նվազեցում չի առաջացնում:
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6․6 կետով սահմանված Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման դրույթներից: