Օգոստոսի 11-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ նախորդ երկու օրվա ընթացքում պատուհանը հրել-բացելու միջոցով մուտք են գործել Արարատ քաղաքի փոստային բաժանմունքներից մեկի գրասենյակ և աշխատասեղանի դարակից գումար գողացել։
Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ են ստացվել, որ հանցագործությունը կատարել է Արարատ գյուղի 58-ամյա մի բնակիչ։ Նույն օրը տղամարդը հայտնաբերվել է համայնքում, ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության բաժին, որտեղ խոստովանել է մեղքը։
Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին: Դեպքի հանգամանքները պարզվում են։