Իսլանդացիները մերժեցին ԵՄ-ին անդամակցելու հարցով բանակցությունները վերսկսելու հնարավորությունը

Եթե նախկին խորհրդային երկրներից մի քանիսը ցանկանում են անդամակցել Եվրոպական միությանն, ապա կղզի-պետություն Իսլանդիան, որը Եվրոպայի ամենաբարեկեցիկ, զարգացած երկրներից Է, հանրաքվեով մերժում Է Եվրամիությանն անդամանկցելու բանակցությունների վերսկսումը:

Սա արդեն երկրորդ դեպքն Է, երբ Եվրամիության կազմ մտնելու կամ դրանից դուրս գալու հարցում աջակիցները և ընդդիմախոսներն չունեն հստակ և անբեկանելի մեծամասնություն:

Տասը տարի առաջ՝ 2016-ի հունիսի 23-ին բրիտանացի ընտրողների ընդամենը 51.2 տոկոսը վճռեց, որ Միացյալ Թագավորությունը դուրս Է գալու ԵՄ-ից: Իսկ անցած շաբաթ օրը՝ օգոստոսի 29-ին իսլանդացի ընտրողների 52.8 տոկոսը դեմ քվեարկեց Եվրամիության հետ անդամակցության բանակցություններին:

Բրիտանիայում 2016-ին քվեարկելու իրավունք ուներ 46.5 միլիոն քաղաքացի, Իսլանդիայում ընտրողների թիվն ընդամենը 270 հազար Է ուստի, «ոչ» ասողների առավելությունն ապահովվել Է ընդանենը 12 հազար 600 քվեով: Բայց հենց դա Է դեմոկրատիան: Այդ մասին խոսել Է վարչապետ Կրիստրուն Ֆրոստադոտտիրը: 

Վարչապետը հպարտ Է, որ մարդկանց մեծ մասը քվեարկել Է

«Ես շատ հպարտ եմ երեկվա արդյունքով։ Երկրի բնակչության ավելի քան 80 տոկոսն իր կարծիքն ասաց։ Սա հիանալի է Իսլանդիայի համար։ Մենք միշտ մեծ մասնակցություն ենք ունեցել մեր ընտրություններին, բայց այն փաստը, որ մենք մարդկանց ներգրավեցինք նման հարցի շուրջ քննարկմանը՝ չափազանց կարևոր է, քանի որ ավելի ուժեղ մանդատ է տալիս որոշում կայացնելու համար»,- ասել Է վարչապետը։

Նախկին վարչապետ Կատրին Յակոբսդոտտիրի համոզմամբ, փոքր տնտեսություն ունեցող երկրի համար կարևոր է պահպանել ինքնիշխանությունը և չփոխանցել ԵՄ-ին ավելի շատ լծակներ:

«Ես մտադիր եմ «ոչ» ասել, քանի որ կարծում եմ, որ Իսլանդիան ավելի լավ վիճակում է ԵՄ-ից դուրս՝ ԵՄ-ի հետ սերտ համագործակցության շրջանակներում»,- ասել Է Յակոբսդոտտիրը։

Կղզի-պետության հպատակների շրջանում պառակտո՞ւմ Է

«Կողմ» և «դեմ» քվեների չնչին տարբերությունը վկայում Է այս հարցում առկա վեճերի մասին: Ընտրող Մարիա Հալդորսդոտտիր. «Ձայները գրեթե հավասար են բաժանվել, բայց, կարծում եմ, պառակտում չկա: Մենք պարզապես պետք Է սպասենք, տեսնենք ինչ ենք անելու, որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ կանի վարչապետը»:

Ընտրող Ասգեիր Սվերինսենը հակառակն Է պնդում. «Երկիրը պառակտված Է, Ռեյկյավիկում կողմ Էին, «այո»-ի քարոզարշավն այնտեղ բավականին ուժեղ էր։ Երկրի մյուս մասերում՝ ոչ։ Մայրաքաղաքի և շրջանների բաժանումը նոր բան չԷ Իսլանդիայում»:

«Ոչ»-ի խորքային պատճառները

Ինչո՞ւ մերժվեց բանակցությունները վերսկսելու առաջարկը և ի՞նչ կլինի ապագայում:

Այդ «ոչ»-ը բնավ չի նշանակում, որ ապագայում Իսլանդիան այլևս չի վերադառնա Եվրամիությանն անդամակցելու թեմային:

«Ոչ»-ի հիմքում կա լուրջ մտահոգություն: Ձկնորսությունը և ծովային արդյունաբերությունն ապահովում են Իսլանդիայի արտահանման 40 տոկոսը:

Իսլանդացիներից շատերը չեն բացառում, որ ԵՄ-ի ձկնորսության ընդհանուր կանոնները նրանց կզրկեն վերահսկողությունից շահութաբեր ձկնորսական տարածքների նկատմամբ:

Եվ քանի դեռ այդ հարցում չկա հստակություն՝ մարդկանց զգալի մասը ենթադրում Է, որ առնվազն հիմա պետք Է խուսափել ԵՄ-ին անդամակցելու հարցով բանակցություններից:

Լուրջ գործոն Է նաև միջազգային իրավիճակը

Քվեարկությունը տեղի Է ունեցել անկայում ժամանակաշրջանում, երբ մոլորակի թիվ մեկ գերտերության նախագահ Դոնալդ Թրամփը պարբերաբար սպառնում Է հսկողության տակ վերցնել Իսլանդիայից ոչ հեռու գտնվող Գրենլանդիան, որը պատկանում Է Դանիային:

Իսլանդիան ՆԱՏՕ-ի անդամ Է: Եվրամիությանն անդամակցելու աջակիցների համոզմամբ, կղզի-պետությունն ավելի ապահով վիճակում կլինի, եթե Թրամփը մեկ Էլ որոշի, թե Իսլանդիան Էլ Է համեղ պատառ:

Բայց քիչ չեն ԵՄ-ի կազմ չմտնելու ջատագովները: Ձկնորսության գործոնից զատ նրանք խոսում են նաև ինքնության մասին, ահազանգելով, թե Եվրամիության կանոնները կարող են այս կամ այն ձևով վնաս հասցնել ընդամենը 400 հազար բնակչություն ունեցող «Սառույցների երկրի» ուրույն մշակույթին, լեզվին և ավանդույթներին:

Leave a Comment