ՀՀ պաշտպանության նախարարությունից ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին փոխանցված 87 տրանսպորտային միջոցներից մեկի վերաբերյալ հայտնաբերված անհամապատասխանության պատճառով կառավարությունը նախատեսում է փոփոխություն կատարել նախկինում ընդունված որոշման մեջ։ Խնդիրը վերաբերում է ցանկի 45-րդ կետում նշված ավտոմեքենայի նույնականացման համարին և դրա պետական գրանցման ընթացքում առաջացած խնդիրներին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության օգոստոսի 27-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարությունից (այսուհետ` նաև նախարարություն) հետ վերցված և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` նաև կոմիտե) փոխանցված տրանսպորտային միջոցների ցանկում տեղ գտած անհամապատասխանությունը շտկելու անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 29.05.2025թ. N 663-Ա որոշմամբ 87 միավոր տրանսպորտային միջոցներ հետ են վերցվել նախարարությունից և ամրացվել են կոմիտեին, սակայն հանձնման-ընդունման ընթացքում պարզվել է, որ 45-րդ կետով հանձնվող տրանսպորտային միջոցի նույնականացման համարը սխալ է նշվել, իսկ հստակեցված նույնականացման համարով նույն մակնիշի ավտոմեքենաների պետական գրանցման հետ կապված առկա են խնդիրներ, որոնք ճշգրտման ընթացքում են: Այդ կապակցությամբ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 45-րդ կետը:
Կարգավորմաննպատակըև բնույթը
Որոշման նախագծի համաձայն ուժը կորցրած է ճանաչվում 45-րդ կետով տրանսպորտային միջոցի փոխանցումը կոմիտեին:
Լրացուցիչֆինանսականմիջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը 2026 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2022թ. հուլիսի 14-ի N 1063-Լ որոշմամբ հաստատված պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարության 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բարեփոխումների ռազմավարության նպատակի ապահովման հետ, ի դեմս՝ պետական գույքի կառավարման ոլորտում անհարկի վարչարարության վերացման, կառավարման առանձին ոլորտներում իրականացվող կանոնակարգման պարզեցման, որոշումների ընդունման ժամկետների կրճատման, կառավարման օպերատիվության և արդյունավետության մակարդակի բարձրացման: