Շենգավիթի Շիրակի փողոցում բնակվող ընտանիքների համար օրը սկսվել է լարվածությամբ․ համայնքային կառույցների և ոստիկանության ներկայությամբ տարածքում ապամոնտաժման աշխատանքներ են սկսվել։ Բնակիչների համար անընդունելի է այդ մոտեցումը, պնդում են, որ իրենց հանկարծակիի է բերել որոշումը, և որ գնալու տեղ չունեն։ Իսկ վարչական շրջանի ղեկավարն շեշտում է՝ պատճառը տարածքի շարունակական աղտոտումն է և դրա դիմաց գումար գանձելու ահազանգերը։ Ի՞նչ է տեղի ունեցել, և ի՞նչ պայմանով կարող են ընտանիքները շարունակել բնակվել այդ տնակներում։