Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կարևոր է համարում Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։
Այս մասին նա հայտարարել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Պատերազմի ամեն հերթական օր մարդկությունը, ըստ էության, մեկ քայլ հետ է նահանջում։ Միևնույն ժամանակ, խաղաղության ուղղությամբ յուրաքանչյուր քայլ ողջ մարդկությանը խաղաղության իրական հույս է տալիս։ Մենք պետք է անվերջ պատերազմից անցնենք պատերազմի ավարտին, ռազմական գործողությունների ավարտին։ Մենք պետք է շարժվենք այս ուղղությամբ. դա կարևոր է ողջ մարդկության համար», – ընդգծել է Հնդկաստանի վարչապետը։