Սանավիացիայով Վանաձորից Երևան տեղափոխված 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել

Երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխված 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել, ով 1 օր առաջ՝ օգոստոսի 29-ին, Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասում գտնվող իրենց շենքի 3-րդ հարկի պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար վայր էր ընկել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերել, ապա սանավիացիայով տեղափոխել էին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիշեցնենք՝ օգոստոսի 29-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխա։ Նա 2-ամյա Ն․ Ա․-ն էր, ով անզգուշաբար երրորդ հարկի պատուհանից վայր էր ընկել։

Դեպքի մասին արդեն տեղեկացվել էին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում, որտեղից հիվանդանոց էր ժամանել հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Leave a Comment