100%-ով արտաքին կառավարման տակ գտնող Նիկոլը, եթե իսկապես նման նշանակում անի, ապա կասկած չկա, որ դա լինելու է ոչ այնքան իր սեփական կամքով, որքան Ուրսուլայի. Նրա շնորհիվ է, որ դեռ կարողանում է պահել իր իշխանությունն ու խուսափել համազգաւյին ինքնադատաստանից: Եվ այսպես ի՞նչ ուղերձ է պարունակում այս հնարավոր նշանակումը:
Նախ՝ այստեղ գործ ունենք ընդգծված սիմվոլիզմի հետ, ինչը դիվանագիական պրակտիկայում շատ ընդունված բան է. Մոսկվա ուղարկելով նման մարդու՝ Նիկոլը հասկացնում է, թե ում պրիզմայով է նա հայ-ռուսական հարաբերութունները դիտարկում: Նիկոլը «ատամին ատամ է ցույց տալիս»՝ հայ-ռուսական հարաբերություններին առավելապես պրոտոկոլային որակ հաղորդելու միտումով: Սա ինչ-որ իմամստով նույնիսկ կարելի է որակել որպես Արևմտյան ազդեցության ինստիտուցիոնալացում միջազգային հարաբերությունների ասպարեզում:
Սա՝ հասկանալի է, իսկ ինչպիսի՞ն կլինի ռուսական արձագանքը: Եթե Մոսկվան որոշի, որ Արոյի տեղակալ Ռոբոյի քեռին կարող է տրոյական ձի դառնալ, ապա երբեք չի հաստատի նրա թեկնածութունը: Իսկ եթե, այնուամենայնիվ, հաստատի էլ, ապա որևիցե դրական արդունքի ակնկալիք ունենալը միամտություն կդիտվի այս պարագայում. դեսպանին ուղղակի մեկուսացնելու են՝ թույլ չտալով լիարժեքորեն ինքնանդրսևորվել. նման հետագիծ ունեցող դիվանագետը չի կարող հայ-ռուսկան հարաբերություններում կապող օղակ լինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: