Օգոստոսի 31-ին Կիևի և հարակից շրջանների վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ։ Նրանցից երեքը ծանր վիճակում հոսպիտալացվել են։
Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Հարվածներից հետո փրկարարներն աշխատում են Կիևի մարզի Բրովարի և Բորիսպոլի շրջանների մի քանի վայրերում: Այնտեղ պահեստներում հրդեհներ են բռնկվել: