ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղրղզստան, որտեղ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին և մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՌԴ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Մանաս» օդանավակայանում։
Նշենք, որ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում արդեն տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։