Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ. Սրբուհի Գալյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է մի քանի կարևոր թվային տվյալներով և 2026 թվականի առաջին կիսամյակում քրեակատարողական ոլորտում արձանագրված արդյունքներով։

Նախարարի խոսքով՝ դրանք մեզ համար կարևոր ցուցիչներ են, որոնք հնարավորություն են տալիս բարեփոխումները շարունակել առավել արագ, արդյունավետ և հետևողական ճանապարհով։

«Վերասոցիալականացման ուղղությամբ ունենք մի շարք դրական ցուցանիշներ։

  • Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի փոխարեն։
  • Անվտանգային գոտու պայմանների մեղմացման որոշումների թիվը կազմել է 47՝ նախորդ տարվա 39-ի փոխարեն։
  • Կայացվել է անվտանգային գոտու մեղմացման 33 որոշում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 18-ի համեմատ։
  • Վերանորոգվել է 101 օբյեկտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 83-ի համեմատ։

Leave a Comment