Տրանսպորտային միջոցներում ծխախոտային արտադրատեսակներ կամ դրանց փոխարինիչներ օգտագործելու համար արձանագրված խախտումների թիվը վերջին տարիներին էապես աճել է։ Այս մասին Iravaban.net–ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՆԳՆ-ից։
Ըստ ՆԳՆ տրամադրած տվյալների՝ 2021 թվականի հուլիսի 7-ից մինչև դեկտեմբերի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 135.2-րդ հոդվածով արձանագրվել է 1 078 դեպք։
Հաջորդ տարիներին ցուցանիշը շարունակել է աճել․
- 2022 թվականին՝ 19 614 դեպք,
- 2023 թվականին՝ 22 576 դեպք,
- 2024 թվականին՝ 26 925 դեպք,
- 2025 թվականին՝ 43 390 դեպք։
Միայն 2026 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է 27 501 խախտում։
Այսպիսով, եթե 2025 թվականի ամբողջ տարվա ընթացքում արձանագրվել է 43 390 դեպք, ապա 2026-ի առաջին վեց ամիսներին արդեն արձանագրվել է այդ ցուցանիշի շուրջ 63 տոկոսը։
Միաժամանակ, 2026 թվականի առաջին կիսամյակի միջին ամսական ցուցանիշը կազմել է մոտ 4 584 դեպք։ Եթե նույն տեմպը պահպանվի նաև տարվա երկրորդ կեսին, ապա տարեկան ցուցանիշը կարող է անցնել 55 հազարից։
Համեմատության համար՝ 2022 թվականի համեմատությամբ 2025 թվականին արձանագրված խախտումների թիվն աճել է ավելի քան 2,2 անգամ։
Ինչ է նախատեսում օրենքը
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 135.2-րդ հոդվածը վերաբերում է տրանսպորտային միջոցներում ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելուն։
Տվյալների դինամիկան ցույց է տալիս, որ վերջին տարիներին այս խախտման հայտնաբերման և արձանագրման դեպքերը զգալիորեն ավելացել են, իսկ 2026 թվականի առաջին վեց ամիսների ցուցանիշն արդեն գերազանցում է 2024 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը։
2026 թվականի առաջին կիսամյակում արձանագրված 27 501 դեպքը 2024 թվականի տարեկան ցուցանիշից 576-ով ավելի է։