Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասում լարված իրավիճակ է ստեղծվել, քաղաքապետարանը պատրաստվում է քանդել տնակներ, ինչին դեմ են բնակիչները։ Տեղում կանանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է,որին հոսպիտալացրել են շտապօգնության մեքենայով, և ևս մեկ տղամարդու և մեկ կնոջ իրավապահները բերման են ենթարկել։ Տեղում հավաքվածները նշում են, որ կինը մանկահասակ՝ 3 ամսական երեխա ունի։
Tribune. am-ի հարցմանն ի պատսխան ՆԳՆ-ից հայտնել են,որ Երևանի քաղաքապետարանի կողմից Շիրակի 49 հասցեում իրականացվող միջոցառման ընթացքում հասարակական կարգի ապահովման շրջանակում ՀՈ Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել երկու անձ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածով արարք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով։ Նրանցից մեկը քարով հարվածել կոտրել է ոստիկանության ծառայողական մեքենայի ապակին։ Կազմվում են համապատասխան փաստաթղթեր քննչական բաժին փոխանցելու համար։