Փաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերեր



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանը և Ղրղզստանը դառնան TRIPP նախագծի բաժնետերեր, որը տրանսպորտային երթուղի է նախատեսված Հայաստանի միջոցով Ադրբեջանին Նախիջևանի հետ կապելու համար։ Բիշքեկ Նյուզը հաղորդել է, որ Երևանը պատրաստ է նախագծում իր բաժնեմասի 5%-ը փոխանցել երկու երկրներից յուրաքանչյուրին, գրում է eadaily.com–ը։

Հարցը, ըստ լուրերի, քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջև հեռախոսազրույցի ժամանակ։ Սկզբում նախատեսվում էր, որ Հայաստանը կստանա TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի, որը համատեղ նախագիծ է Միացյալ Նահանգների հետ, 26% բաժնեմաս։ Հիմա Երևանը պատրաստ է այս բաժնեմասի 5%-ը փոխանցել Ղազախստանին և Ղրղզստանին։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանի երկաթուղիների կառավարումը Ղազախստանին փոխանցելու հնարավորությունը։ Աստանան դիտարկվում է որպես «հնարավոր գործընկեր, որը կարող է ավելի ակտիվ դեր խաղալ այդ ոլորտում»։

Զրույցից հետո Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է հոկտեմբերին Հայաստան պաշտոնական այց կատարելու իր մտադրությունը։

TRIPP նախագիծն իրականացվում է ԱՄՆ միջնորդությամբ։ Այն նախատեսում է տրանսպորտային միջանցքի ստեղծում Հայաստանի միջով, որը կապում է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Նախագիծը նաև դիտարկվում է որպես ավելի լայն տրանսպորտային երթուղու մաս, որը կարող է երկաթուղային կապեր բացել Պարսից ծոցի և Սև ծովի տարածաշրջանների միջև։ Նախկինում հայտարարված տեղեկատվության համաձայն նախագիծը պետք է իրականացնի ամերիկյան ընկերությունը, որին կարող են բացառիկ իրավունքներ տրամադրել մինչև 99 տարի ժամկետով ենթակառուցվածքները կառավարելու։ Ղրղզստանի համար TRIPP-ին հնարավոր մասնակցությունը հետաքրքրություն է ներկայացնում հիմնականում Եվրասիայում տրանսպորտային և առևտրային կապերի ընդլայնման համար։ Սակայն սա ներկայումս միայն հայկական կողմի առաջարկ է. Ղրղզստանի կողմից նախագծի բաժնետեր դառնալու համաձայնության վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Leave a Comment