Տեղի է ունենում Փաշինյան-Ալիև հանդիպումը

Բիշքեկում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում է վարչապետ Փաշինյանի խոսնակը։

Այլ մանրամասներ առայժմ չեն փոխանցվում։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն այսօր ժամանել են Ղրղզստան՝ մասնակցելու մայրաքաղաք Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին։

ՀՀ կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ վարչապետը հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ։ Հայտնի է, որ սպասվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում։ Սա հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը կլինի։

Leave a Comment