«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է օգոստոսի 24-30-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը:
Շաբաթվա ընթացքում ողջ հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը, մասսայական բերքահավաքը և անհրաժեշտ դաշտային աշխատանքները:
Եղանակային պայմանները նպաստավոր են եղել մշակաբույսերի հասունացման համար, դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարնները։
Լեռնային շրջաններում շարունակվել են աշնանացան ցորենի նախացանքային միջոցառումները, առանձին լեռնային շրջաններում բազմամյա միջին ժամկետներին մոտ սկսվել է ցանքը։
Մշակաբույսերի աճի և զարգացման համար կարևոր գործոն հանդիսացող հողի խոնավության պաշարները հողի 20–40 սմ խորության շերտում կազմել են լեռնային շրջաններում՝ 14-48%, նախալեռնային շրջաններում՝ 22-55%, իսկ հովտային շրջաններում՝ 21–43%։