ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովի շրջանակներում բանախոսությամբ է հանդես եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ներկայացնելով գլոբալ մակրոտնտեսական իրավիճակը և միտումները, ՀՀ տնտեսության վրա դրանց ազդեցությունը, ընթացիկ զարգացումները և տնտեսական աճի դինամիկան:
Ծավալվել է հանգամանալից քննարկում դինամիկ փոփոխվող միջավայրում ՀՀ տնտեսական դիմակայունության ապահովման ուղղությամբ իրականացվող և հետագա հնարավոր քայլերի շուրջ։