Տղամարդը մանգաղով սպանել է հինգ ամսական երեխային


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բրազիլիայի Արալ-Մորեյրա քաղաքում դաժան հանցագործություն է տեղի ունեցել․ մանգաղով զինված տղամարդը ներխուժել է ընտանիքի տուն և հարձակվել կնոջ ու նրա հինգ ամսական երեխայի վրա։

Հարձակման հետևանքով փոքրիկը մահացել է, իսկ նրա մայրը ծանր վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց։ Կնոջ առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Հարձակման պահին տանը եղել է նաև ընտանիքի հինգ տարեկան աղջիկը։ Նրան հաջողվել է փախչել տնից և օգնություն կանչել։

Ըստ Past.am-ի տեղեկությունների՝ կասկածյալը նույնականացվել է որպես Ռաֆայել Ռոմերո Էսկոբար։ Նա ձերբակալվել է և, ըստ հրապարակված տեղեկությունների, խոստովանել է կատարածը։

Նախնական քննության տվյալներով՝ հանցագործության հնարավոր դրդապատճառը վրեժխնդրությունն է եղել։ Նշվում է, որ կասկածյալի և մահացած երեխայի հոր միջև նախկինում հակամարտություն էր եղել՝ այրված մոտոցիկլետի պատճառով։

Դեպքի բոլոր հանգամանքները շարունակում են պարզվել իրավապահ մարմինների կողմից։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment