
Սերգեյ Սարգսյանը նկատում է. «Ինչպես գիտեք` Անդրանիկ Թևանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ամենաքաղաքական հոդվածով, այն է` պետական դավաճանություն։ Անդրանիկ Թևանյանը նախկինում չի եղել պետական պաշտոնատար անձ, չի եղել իշխանության մեջ, և հետևաբար իշխանական լիազորությունների հետ կապված կամ կոռուպցիոն բնույթի մեղադրանք առաջադրվել նրա հանդեպ չէր կարող։ Ուստի, Ն.Փ.-ն, հաշվի առնելով Անդրանիկ Թևանյանի` հայ-ռուսական հարաբերությունների ջատագով և ՔՊ-ական իշխանության գաղափարաքաղաքական թիվ մեկ հակառակորդ լինելը, նրա նկատմամբ կիրառում է ամենածանր և ամենաքաղաքական հոդվածը` պետական դավաճանությունը` ցմահ ազատազրկման պատժատեսակով, որը բնականաբար արդեն իսկ քարուքանդ է լինում»։