Նեպալում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 900-ը

Նեպալի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 900-ը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային մարմնին։

«Մահացածների թիվը հասել է 903-ի», – նշում է գործակալությունը։

Չորեքշաբթի առավոտյան Նեպալի հյուսիսում ջրհեղեղ է տեղի ունեցել, այն բանից հետո, երբ չինական կողմից ջրի հզոր հեղեղը լցվել է Բհոտե Կոշի գետը։

Ջրհեղեղը տեղի է ունեցել երկրաշարժից և դրա հետևանքով առաջացած սողանքից հետո։ Նախկինում զոհերի թիվը հասել էր 781-ի, իսկ ավելի քան 2000 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։

Leave a Comment