Հայաստանի շրջանների մեծ մասում օգոստոսի 31-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հարավարևելյան և արևելյան քամու արագությունը կկազմի 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ այն կարող է ուժգնանալ մինչև 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի։
Երևանում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին քամու արագությունը կարող է հասնել 18-23 մ/վ-ի։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +27-ից +29 աստիճանի։
Շիրակի մարզում ցերեկը կանխատեսվում է +17-ից +22 աստիճան։ Կոտայքի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կլինի +17-ից +21, նախալեռներում՝ +23-ից +26 աստիճան։
Գեղարքունիքի մարզում սպասվում է +16-ից +20 աստիճան։ Լոռու մարզում օդի ջերմաստիճանը կլինի +15-ից +18 աստիճան։ Տավուշի լեռնային շրջաններում կանխատեսվում է +16-ից +19, հովիտներում՝ +21-ից +25 աստիճան։
Արագածոտնի լեռնային շրջաններում սպասվում է +17-ից +21, նախալեռներում՝ +22-ից +27 աստիճան։ Արարատի նախալեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կկազմի +25-ից +28, հովտային հատվածներում՝ +26-ից +29 աստիճան։ Արմավիրի մարզում սպասվում է +26-ից +29 աստիճան։
Վայոց ձորի լեռնային շրջաններում կանխատեսվում է +16-ից +20, նախալեռներում՝ +26-ից +29 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կլինի +14-ից +17, նախալեռներում՝ +16-ից +20, հովիտներում՝ +22-ից +25 աստիճան։
Արցախում սպասվում է փոփոխական ամպամածություն, գիշերը՝ թույլ անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի մոտ +18 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։
