Թրամփը հրապարակել է ԱԲ-ի կողմից ստեղծված տեսանյութ՝ Խարգ կղզում ավիահարվածների վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է Իրանի Խարգ կղզում հարվածների վերաբերյալ արհեստական ​​բանականության (ԱԲ) կողմից ստեղծված տեսանյութեր։

«Խարգ կղզին մասերի է բաժանվում»,- գրել է ամերիկացի առաջնորդը։ Նրա հրապարակած կարճ տեսանյութերից մեկում երևում են ափամերձ շենքերին հարվածող հրթիռները, իսկ երկրորդում՝ դրանք այրվում և պայթում են։ Թրամփը չի բացատրել, թե ինչու է հրապարակել տեսանյութերը։ ԱՄՆ զինված ուժերը օգոստոսի 30-ին կղզում որևէ հարված չեն հասցրել։

Խարգ կղզին գտնվում է Պարսից ծոցում և Իրանի ամենամեծ նավթի արտահանման տերմինալն է։ Թրամփը նախկինում չի բացառել այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ը կարող է փորձել գրավել կղզին։

 

 

Leave a Comment