Մեքքայի համաձայնագրի երկրների առաջին հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում

Մեքքայի համաձայնագրի երկրների քաղաքական և պաշտպանական կոմիտեի առաջին նիստը տեղի կունենա երկուշաբթի օրը Ստամբուլում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։

Թուրքիան կներկայացնեն արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սելչուկ Բայրաքթարօղլուն։ Պակիստանը կներկայացնի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը, պաշտպանության նախարարը և բանակի գլխավոր շտաբի պետը։

Սաուդյան Արաբիան կներկայացնի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը, պաշտպանության նախարար Խալիդ բին Աբդուլազիզը և գլխավոր շտաբի պետ Ֆայադ ալ-Ռուվեյլին։

«Մեքքայի համաձայնագրի երկրների քաղաքական և պաշտպանական կոմիտեի առաջին նիստը նախատեսված է օգոստոսի 31-ին Ստամբուլում։

Նիստում կքննարկվեն միջազգային անվտանգության հարցեր, պաշտպանական կարողությունների զարգացում, երեք երկրների զինված ուժերի փոխգործունակության ամրապնդում, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցություն, այդ թվում՝ համատեղ արտադրություն, հետազոտություններ և մշակումներ, և ահաբեկչության դեմ համատեղ պայքար», – ասել է աղբյուրը։

Կմշակվի նաև առաջիկայում ձեռնարկվելիք քայլերի ճանապարհային քարտեզ։

Leave a Comment