Աբու Դաբիում ընթացող որսորդության և ձիասպորտի միջազգային ցուցահանդեսում (ADIHEX) հազվագյուտ սպիտակ բազեն վաճառվել է 1.5 միլիոն դիրհամով (408,000 դոլար), հաղորդում է WAM լրատվական գործակալությունը։
«Աբու Դաբիի որսորդության և ձիասպորտի միջազգային ցուցահանդես 2026-ի աճուրդների հինգերորդ փուլը բացառիկ արդյունք գրանցեց. Քարմուշա մաքուր ուլտրա սպիտակ բազեն վաճառվել է 1.5 միլիոն դիրհամով՝ դառնալով ներկայիս ցուցահանդեսի աճուրդում վաճառված ամենաթանկ բազեն»,-հաղորդում է WAM-ը։
Գործակալության տվյալներով՝ ռեկորդային գնով վաճառված բազեն բուծվել է Միացյալ Նահանգների ֆերմայում և առանձնանում է իր մաքուր սպիտակ գույնով, հազվագյուտությամբ և բացառիկ ֆիզիկական ու գեղագիտական հատկանիշներով։
Այս տարի ADIHEX-ը միավորում է բազեների բուծման և խնամքի 55 առաջատար էմիրաթական և միջազգային ֆերմաներ։