Բոլոր մուսուլմանական երկրները պետք է միավորվեն ընդհանուր թշնամու՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ և դեմ դուրս գան նրանց ծրագրերին, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։
«Իմ հրատապ և բազմիցս կրկնվող խորհուրդը իսլամական երկրների, մասնավորապես Արևմտյան Ասիայի և Պարսից ծոցի տարածաշրջանների ղեկավարներին՝ ճանաչել իրենց իրական թշնամուն, հասկանալ նրանց ծրագրերը և դիմակայել նրանց։
ԱՄՆ հանցագործ ղեկավարները և կեղծ սիոնիստական ռեժիմը այս մուսուլմանական միասնության և բարեկամության երդվյալ թշնամիներն են», – ընդգծել է նա Իրանում Միասնության շաբաթվա կապակցությամբ գրավոր ուղերձում։
Խամենեին նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պայքարում են ոչ միայն Իրանի և նրա տարածաշրջանային դաշնակիցների, այլև բոլոր մուսուլմանների դեմ՝՝ «ներառյալ Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի ժողովուրդները»։
Իրանի ժողովրդին ուղղված իր նախորդ ուղերձում Խամենեին կոչ է արել երկրի բնակչությանը մոբիլիզացնել ներքին ռեսուրսները՝ ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության դեմ հայտարարված տնտեսական պատերազմի հետևանքները մեղմելու համար։