Եթե մեդիան գումար չի վաստակում, դառնում է քաղաքական ուժի կցորդ: «Հանրամեդիա» հաղորդմանն այդ մասին ասել է լրագրող Սարգիս Հարությունյանը։
Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Հանրամեդիա» հաղորդմանը բանախոսները Լևոն Սարդարյանի հետ քննարկում են մեդիայի առաքելությունը, ներկայիս խնդիրները, ապագան։
Մեդիափորձագետ Արթուր Պապյանն էլ կարծում է, թե լրատվական դաշտը մեծ տրանսֆորմացիա է ապրում։ Նրա խոսքով, լրատվամիջոցների գերակշիռ մասը դարձել են քաղաքական համակարգի մի կտորը։\