Կիպրոսում լաստանավի վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել

Կիպրոսի ափերի մոտ լաստանավի խորտակման հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, իսկ 172 ուղևոր փրկվել է, ըստ չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության վարչապետ Ունալ Ուստելի։

«267 մարդ տեղափոխող լաստանավի վրա տեղի ունեցած միջադեպի հետևանքով վեց մարդ մահացել է, իսկ 172-ը՝ փրկվել», – լրագրողներին ճեպազրույցի ժամանակ ասել է Ուստելը։

Որոնողական-փրկարարական գործողությունը շարունակվում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 259 ուղևոր և անձնակազմի ութ անդամ տեղափոխող լաստանավը խորտակվել է ծովում՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության Գիրնե քաղաքի ափից 2,5 կիլոմետր հեռավորության վրա։

Leave a Comment