
279 ուղևոր տեղափոխող նավ է խորտակվել Կիպրոսի հյուսիսային Կիրենիայի ափերի մոտ: Անցնող նավերը և արտակարգ ծառայությունները փորձում են փրկել աղետի մեջ գտնվող մարդկանց:
«Ֆիլո Ջեթ» լաստանավային ընկերությանը պատկանող ուղևորատար ճեպընթացը շրջվել է Կիրենիայի նավահանգստից դուրս գալուց կարճ ժամանակ անց։ Վթարի պահին նավի վրա եղել է 279 մարդ։
Նավը շրջվել է ափից մոտավորապես 2-3 կիլոմետր հեռավորության վրա։ Ուղևորները մնում են խորտակվող նավի վրա և սպասում են փրկարարներին։
159 ուղևորները փրկվել են։ Առնվազն վեց մարդ մահացել է։