Հունգարիայում Կալոչայի օդանավակայանից ինքնաթիռ են առևանգել։ Daily News Hungary-ի փոխանցմամբ՝ առևանգված թեթև շարժիչով Cessna 172 ինքնաթիռը շարժվել է Պակշի ուղղությամբ, որտեղ գտնվում է Հունգարիայի ատոմակայանը։
Զինվորականները թռիչքից կարճ ժամանակ անց ինքնաթիռը հայտնաբերել են ռադարների վրա և այն որսալու համար օդ են բարձրացրել Gripen երկու կործանիչ։
Սակայն ինքնաթիռը չի հասել ատոմակայան․ այն վթարային վայրէջք է կատարել Գերենյիի մոտակայքում։ Հունգարական լրատվամիջոցների տվյալներով՝ ինքնաթիռը կարող էր առևանգած լինել 2002 թվականին ծնված տղամարդը։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։
