Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից

Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Նո Կվանգ-չոլը ազատվել է իր պաշտոնից և նշանակվել է Կորեայի աշխատավորական կուսակցության (ԿԱԿ) կենտրոնական կոմիտեի պաշտպանական արդյունաբերության վարչության առաջին փոխտնօրեն։ Այս որոշումը կայացվել է ԿԱԿ-ի իններորդ կենտրոնական ռազմական հանձնաժողովի (ԿՌՀ) երկրորդ նիստում, որը վարել է առաջնորդ Կիմ Չեն Ընը, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):

«Նո Կվանգ-չոլը ազատվել է ԿԺԴՀ պաշտպանության նախարարի պաշտոնից, հետ է կանչվել կուսակցության կենտրոնական ղեկավարությունից և նշանակվել է կուսակցության կենտրոնական կոմիտեի պաշտպանական արդյունաբերության վարչության առաջին փոխտնօրեն», – ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով՝ ԿԺԴՀ նոր պաշտպանության նախարար է նշանակվել Կորեայի ժողովրդական բանակի (ԿԺԲ) գլխավոր քաղաքական վարչության պետ Կիմ Սոնգ-գին։

Հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին Փհենյանում։

Leave a Comment