
Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 734-ի, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային մարմնին։
Ավելի վաղ «Ֆրանս Պրես» գործակալությունը հայտնել էր, որ Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 675 մարդ։
«Նեպալում առնվազն 734 մարդ է մահացել ավերիչ ջրհեղեղների հետևանքով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։
Օգոստոսի 26-ի առավոտյան Նեպալի հյուսիսում ջրհեղեղներ տեղի ունեցան, այն բանից հետո, երբ չինական կողմից ջրի հզոր հեղեղը լցվեց Բհոտե Կոշի գետը։ Ջրհեղեղը տեղի ունեցավ երկրաշարժից և դրա հետևանքով առաջացած սողանքից հետո։ Ավելի քան 2000 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։