ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ճամբարակում ծանոթացել է տեղական արտադրանքի տոնավաճառին

«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա վերջին կանգառը Ճամբարակում է։ Բեմում են լինելու «Եվրատեսիլ» երգի մրցույթում տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրած արտիստները։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը։

«Նախքան ամփոփիչ համերգը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը Ճամբարակում, ծանոթացել տեղական արտադրանքի տոնավաճառին՝ շրջելով տաղավարներով:

Փառատոնի հյուրերն ու մասնակիցները հնարավորություն են ունեցել օգտվելու նաև անվճար երթուղիներից և բացահայտելու Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրերը:

«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment