Ռուսաստանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան զգուշացրել է շաբաթ օրը՝ օգոստոսի 29-ին, թույլ մագնիսական փոթորկի հավանականության մասին, տեղեկացրել է լաբորատորիան տելեգրամյան իր ալիքում։
«Երեկ Մոսկվայի ժամանակով ժամը 16։00-ի սահմաններում Երկրին անասկած ինչ-որ բան է հասել։ Ե՛վ արեգակնային քամու արագությունը, և՛ դրա ջերմաստիճանը նկատելի թռիչքներ են գրանցել, սակայն երկրամագնիսական հետևանքները չափավոր են։ Շուրջ 9-ը ժամ դիտվում են երկրամագնիսական տատանումներ (դեղին մակարդակ)»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մասնագետները չեն բացառում, որ տատանումների մակարդակը կարող է գերազանցել G1 նիշը, որը համապատասխանում է թույլ մագնիսական փոթորկին։ Միևնույն ժամանակ՝ գիտնականները կանխատեսում են երկրամագնիսական իրավիճակի ամբողջական կայունացում մինչև օրվա վերջ։
Օգոստոսի 25-ին լաբորատորիան հայտնել էր Արեգակի վրա M7.0 մակարդակի հզոր բռնկման մասին՝ պլազմայի արտանետմամբ, որը կարող էր առաջացնել վերջին ամիսների ամենաուժեղ մագնիսական փոթորիկը։
