Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 675-ի – armeniatoday.am

Նեպալի հյուսիսում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 675-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Նեպալի Աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային մարմնին։

«Նախնական հաղորդագրությունների համաձայն՝ ավերիչ ջրհեղեղը խլել է 675 մարդու կյանք», – ասվում է հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 26-ի առավոտյան ջրհեղեղներ են տեղի ունեցել Նեպալի հյուսիսում, երբ չինական կողմից ջրի հզոր հեղեղը լցվել է Բհոտե Կոշի գետը։ Ջրհեղեղը տեղի է ունեցել երկրաշարժից և դրա հետևանքով առաջացած սողանքից հետո։ Ավելի քան 2000 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։

Leave a Comment