ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Եվրոմիության հարաբերությունների կարգավորման նախադրյալներ այս պահին չկան, քանի որ եվրոպական կողմը ռազմական միջոցներ է…
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Եվրոմիության հարաբերությունների կարգավորման նախադրյալներ այս պահին չկան, քանի որ եվրոպական կողմը ռազմական միջոցներ է կենտրոնացնում ՌԴ-ի դեմ։
Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունների դրական փոփոխության որևէ հիմք առայժմ չկա, քանի որ եվրոպացիները ռազմական ռեսուրսներ են մոբիլիզացնում ՌԴ-ի դեմ: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Առայժմ Եվրոպայի հետ մեր հարաբերությունների բարելավման հույս ունենալու ոչ մի հիմք չեմ տեսնում: Ներկայիս քաղաքական գործիչները, իշխանության ղեկին գտնվող քաղաքական գործիչների ներկայիս սերունդը տրամադրված է կոնֆրոնտացիոն, ընդ որում՝ ոչ միայն խոսքով, այլև գործով: Նրանք ամբողջությամբ մոբիլիզացնում են Եվրոպայի ռազմական ներուժը և այն ուղղում մեր երկրի դեմ՝ անմիջական մասնակցություն ունենալով մեր դեմ մարտական գործողություններին», – ասել է Պեսկովը:
«Մենք պետք է ինքներս մեզ դրանում հաշիվ տանք: Մենք պետք է, անշուշտ, բաց մնանք հարաբերությունների կառուցման համար, և մենք իսկապես պահպանում ենք մեր բացությունը, բայց հիանալի հասկանանք, թե ում հետ գործ ունենք», – հավելել է նա: