«Անչափ կարևոր իրադարձություն էր ԱՄՆ ԿՀՎ տնօրենի այցը Մոսկվա»․ Գարիկ Քեռյան

«Անչափ կարևոր իրադարձություն էր ԱՄՆ ԿՀՎ տնօրենի այցը Մոսկվա»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անչափ կարևոր իրադարձություն էր ԱՄՆ ԿՀՎ տնօրենի այցը Մոսկվա: ԿՀՎ-ի (CIA՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն) ներկայիս տնօրենը Ջոն Ռեթքլիֆն (John Ratcliffe) է։ Նա պաշտոնը ստանձնել է 2025 թվականի հունվարի 23-ին։ Նա նախկինում՝ 2020–2021 թվականներին, եղել է նաև ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը (DNI): Ըստ եղած տեղեկատվության նա չի հանդիպել Պուտինի հետ: Դասական մոտեցմամբ սա բանակցություն չէր: Ապա ի՞նչ էր: Տարբեր կարծիքներ հնչեցին, իրարամերժ և հակասական: Համեմատելով և վերլուծելով այն տեղեկատվությունը ինչը որ հասանելի Է փորձենք կռահել և կանխատեսել: Հավանաբար նման բարձրաստիճան պաշտոնյան Կրեմլին է փոխանցել Սպիտակ Տան «կարմիր գծերը» առաջին ձեռքից: Իմ կարծիքով դրանք վերաբերվում են ՆԱՏՕ-ի անդամ երկրներին հարվածելու և ուկրաինական պատերազմում միջուկային զենք կիրառելուն: Արևմտյան մայրաքաղաքներում հիմա մտահոգ քննարկումներ են այն հավանական սցենարների շուրջ, որոնք առընչվում են Մերձբալթիկային և Լեհաստանին: Սրանք այն նատօյական պետություններն են, որոնք առավել անհանգստացած են պատերազմի ընթացքով: Անհանգստությունն իհարկե տեղին է: Ինչպես 18-րդ դարի սկզբներին, այնպես էլ հիմա, ռուսական պետության համար բալթյան և միջերկրածովյան/սևծովյան ելքերը պահպանում են իրենց կարևորությունը: Հնարավոր է, որ նշված լինեն «կարմիր գծերը» նաև Իրանի դեմ պատերազմում: Մեկ այլ կարևոր տեղեկություն այն մասին, որ Ռուսաստանը տիրապետում է միջուկային վառելիքով թռչող միջուկային մարտագլխով բալիստիկ հրթիռների: Դրանց ոչնչացման միջոցներ ևս հավանաբար չկան»։

Աղբյուրը`   Գարիկ Քեռյան

Leave a Comment