Սուիցիդալ դեպքերը չպետք է լուսաբանվեն այն ոճով, որով այսօր դրանք լուսաբանվում են․ Հայաստանի հոգեբանների միության նախագահ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սուիցիդալ դեպքերը չպետք է լուսաբանվեն այն ոճով, որով այսօր դրանք լուսաբանվում են․ Հայաստանի հոգեբանների միության նախագահ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինձ համար զարմանալի է մեր լրագրողների արձագանքը և բանակի դեպքերը ներկայացնելու ձևը, ասում է Հայաստանի հոգեբանների միության նախագահ Հրանտ Ավանեսյանը։

«Սա հակասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության դրույթներին։ Արդեն քանի տարի և ամեն տարի այս խնդիրը դրվում է, և շատ երկրներ կանոնակարգել են այդ հարցը։

Սուիցիդալ դեպքերը, որ տեղի են ունենում և՛ բանակում, և՛ թեկուզ քաղաքացիական կյանքում, չպետք է լուսաբանվեն այն ոճով, որով այսօր դրանք լուսաբանվում են։ Սա հակասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության դրույթներին և ընդհանրապես մասնագիտական էթիկային։ Կա հասկացություն՝ «Վերթերի երևույթ»։

Չի կարելի լուսաբանել ընտանիքի անդամներին, չի կարելի այդ լուսանկարները և տեսանյութերը դարձնել հանրային, քանի որ շղթայական ռեակցիայի առաջացման պատճառ կարող են դառնալ և կրկնօրինակման»,- նշեց նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment